Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պահեցողության իմաստը հրաժարվելն է «մարմնի գործերից»

Պահեցողության իմաստը հրաժարվելն է «մարմնի գործերից»
06.02.2022 | 11:29

Հրաժարվում ենք մսից, ձկից և այն ամենից, ինչը կենդանուց է: Բա՞յց… սպասե՛ք, դա չէ պահքի նպատակը:


Պահեցողության իմաստը հրաժարվելն է «մարմնի գործերից», որոնք են՝
«շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն,
կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ,
չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ» (Գաղ. 5.19-21):
Կրկին սպասեք…


Պահքը ամբողջական է, երբ պտուղ է տալիս դառնալով մեր Սուրբ Հոգով զորացման պատճառ: Իսկ Հոգու պտուղներն են՝
«սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն»(Գաղ.5.22-23):
Այ հիմա բարի պահք բոլորիդ:
Աստված պահապան:


Հայր Թովմա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6481

Մեկնաբանություններ